▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ընտրողներին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում խորհուրդ է տվել «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։

«Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղ։ Ո՞վ կանգնեցրեց, այսպես կոչված, 44-օրյա պատերազմը։ Դա կանգնեցրել է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Իսկ Ամերիկան, որին Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է Հայաստանը մատուցել խրտվիլակի պես, մատը մատին չտվեց։ Թուրքիան, որն, իհարկե, Ադրբեջանի կողքին էր, ՆԱՏՕ-ի երկիր է։ Ինչ է, Ամերիկան, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէ՞ր կարող ասել. «Ի՞նչ ես անում այնտեղ: Մենք Հայաստանի կողմն ենք, մենք աջակցում ենք նրանց, մենք ունենք Կալիֆոռնիա, որտեղ կան շատ հայեր, մենք ունենք Քիմ Քարդաշյան։  Ամերիկան ընդհանրապես ոչինչ չարեց»,-Telegram-ի իր ալիքում գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին