Ապրիլի 4-ին հայ առաքելական եկեղեցին նշում էր Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։
Ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալները պարտադիր եկեղեցի են ոգնում։
Մոսկովյան եկեղեցում հավաքվել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները, այդ թվում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դերասանուհի Լարիսա Գեւորգյանը (Քեոսայան) եւ հումորիստ Եվգենի Պետրոսյանը։
Սիմոնյանը պատարագից հետո լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։