▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Փաշինյանին սպասարկող մեքենան՝ երթևեկության կանոնների խախտմամբ կայանված էր Վազգեն Սարգսյան փողոցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին սպասարկող մեքենան՝ երթևեկության կանոնների խախտմամբ կայանված էր Վազգեն Սարգսյան փողոցում: Անվտանգության աշխատակիցը դրսում սպասում էր Մարիամ Փաշինյանին, մինչ նա ճաշում էր սրճարանում:

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես մեկ ժամ, խախտումով կայանված մեքենան խաթարում էր փողոցում երթևեկությունը: Փաշինյանի դստերն սպասարկող մեքենայի կատարած խախտումը չնկատելու էին տալիս պարեկային ոստիկանության աշխատակիցները: Մեր թղթակիցը փորձեց Մարիամ Փաշինյանի հետ զրուցել, սակայն նա հրաժարվեց պատասխանել գրքի տոնի հետ կապված իր հրապարակած ցանկին վերաբերող հարցին և անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ նստեց մեքենան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին