Արդեն մի քանի ամիս է՝ հեռուստադիտողը Մարինկա Խաչատրյանին և Դավիթ Աֆրիկյանին տեսնում է էկրաններին որպես զույգ։Եվ ինչպես ակտուալ է` սերիալային զույգերին սիրավեպ է վերագրվում նաև իրական կյանքում։
Սա մեղմ ասած շահեկան է սերիալի համար, ու ահա այս դեպքում նույնն է։ Մարինկան ու Դավիթը պարբերաբար համատեղ հրապարակումներ են անում ու բավական սիրառատ։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Դերասանուհին նոր հոլովակ է հրապարակել իր և Դավիթի սերիալային հարսանիքից : Սա PR քայլ է արդեն անկասկած , քանի որ դերասանուհին իր հրապարակումներում գրառումներով չի նշում, թե ինչի մասին է խոսքը՝ ակնկալելով հերթական քննարկումը իր և Դավիթի սիրավեպի մասին։
Ինչևէ` հեռուստասերիալի ավարտից հետո միայն պարզ կդառնան այս հարաբերությունները»: