▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան տևեց մոտ 1 ժամ

Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան: Այն տևեց մոտ մեկ ժամ:

Նախաստորագրվեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

***

«Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

***

«Ինձ համար հաճելի է այստեղ լինել՝ շարունակելու առաջ տանել նախագհահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի տեսլականը, այս խիզախ ուղին, որը տանում է խաղաղության Հարավային Կովկասում»,- հայտարարեց ԱՄն պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Պատիվ էր նաև նախաստորագրել երկկողմ համաձայնագիրը. այն ամենախոշոր քայլերից է՝ պատմական ուղին իրականություն դարձնելու համար: Սա ՀՀ-ում ու տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման ճանապարհն է»,- հավելեց նա:

***

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան՝ երբևէ. Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ փաստաթղթեր ստորագրելուց հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե բոլոր պայմանավորվածությունները շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու երկրի համար։

«Այս համաձայնությունն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է։ Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով»,-հայտարարեց Մարկո Ռուբիոն։

Նա նշեց, թե հիմնարար աշխատանքներ են իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերն ու ամերիկացիները կարողանան միասին աշխատել։

***

Երևանում ստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

Ստորագրվեց նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

***

Երևանում նախաստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին