▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավաճառի և քաղաքական գործիչներից շատերի տարբերությունը

Միասնիկյանի արձանին մոտենալ ցանկաղոց մարմնավաճառի և քաղաքական գործիչներից շատերի տարբերությունը

Մարտի 1-ին ծաղիկներ էինք դնում զոհերի հիշատակին Մյասնիկյանի պատվանդանին, մեկ էլ նկատեցի ինչ որ լարվածություն փողոցի եզրին:

Կոմայգու մարմնավաճառ աղջիկն էր մոտեցել, ուզում էր ժողովրդի հետ նույնպես ծաղիկ դնել արձանի քարերին:

Ոստիկանները թույլ չտվեցին, երեւի պարկեշտության մասին իրենց պատկերացումներից ելնելով:

Այդ օրը մեր երկրի հարյուրավոր “քաղաքական գործիչներ” այնտեղ չեկան, եկել էր մի քանի հարյուր քաղաքացի ու այդ թվում այս աղջիկը, որին չթողեցին:

Երբ լսեք, որ քաղաքականությունը պոռնկություն է` մի հավատացեք:

Պոռնիկը վաճառքի է հանում միայն այն, ինչ իրեն է պատկանում` սեփական մարմինը, իսկ քաղաքական որոշ “գործիչներ” վաճառում են այն, ինչն իրենցը չէ` ժողովրդի հույսը, հավատը, վստահությունը:

Այսօր, մարտի 8-ին հիշեցի այս պատմությունը: 

 

Տիգրան Խզմալյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին