▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։

Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարարել է, որ  ԳՇ պետի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների դրդմամբ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին