▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»...

Փաստորեն հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը սեփականաշնորհող կա՝ Էդմոն Մարուքյան։ Երեկվա սարկազմս, թե օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու եմ հստակեցնել հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթն ու արգելել, որ նա իր շեֆին այլևս իրավունք չունենա քծնել, ոտքերը լիզել, ամեն էշություն արդարացնել, համարել է իր անձի նկատմամբ իբր ոտնձգություն ու մի խղճուկ գրառումով անդրադարձել գրությանս։

Փաստեմ երկու բան. մարդն արդեն սեփականաշնորհել է պաշտոնն ու համարում է, որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով միակ դեսպանն ինքն է։ (Թող լինի, բարով վայելի, միայն լոգանք հետո ընդունի…)։
Երկրորդը՝ չեմ հասկանում ուղղակի՝ ամեն ինչ փողով, գումարով հաշվելու այդ հիվանդությունը Մարուքյանը ինչպե՞ս է ձեռք բերել։ Թող նա բացատրի։ Բայց իր շատ սիրելի Ալեն Սիմոնյանից հետո որ Մարուքյանն է խոսում իբր պատգամավորական աշխատավարձից չզրկվելու մասին, դա արդեն լուրջ կասկած է հարուցում։

Ավարտեմ կարճ՝ շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց նախորդ գրառումս որ ուշադիր կարդա, կհասկանա՝ Նիկոլի համար լավ պարած դեսպան, բոլոր հետևանքներով հանդերձ…

Աա, չեմ սպառնըմ… Փաստն եմ արձանագրում։

Նշենք, որ Էդմոն Մարուքյանն, ի պատասխան Գեղամ Մանուկյանի երեկվա գրառմանը, հետևյլան կերպ էր արձագանքել․ «ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է, մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահմանափակի օրենքով:

Վա՛յ, Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր, հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին