▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարս, ես շատ եմ սիրում քեզ. Եվա Ռիվասը ցույց է տվել ժամանակին իրեն սիրահետող երիտասարդին

Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ կերպ.

«2006 թ, դեռ փոքր մի տղա լինելով, սկսեց սիրահետել մեծ տիկնոջը… Ես արդեն 18 տարեկան էի, իսկ նա՝ 15: Ես գնահատեցի նրա համարձակությունը, ոչինչ չստացվեց, սակայն մենք ձեռք բերեցինք միմյանց՝ որպես լավ ընկերներ: Սա այն դեպքն է, երբ երկու «հիմարներ» միասին ուժ են կազմում: 10 տարվա անհոգ ընկերություն: Կարող եմ գրազ գալ, որ ոչ ոք այդքան չի դիմացել քեզ: Մա՛րս, ես շատ եմ սիրում քեզ և քո ընտանիքը: Այսօր կնշենք մեր ընկերության 10 տարին և կանցնենք հաջորդ տասնամյակին… »։

Տեղեկացնենք, որ Վիտալի Մակարյանը, ով հանրությանն առավել հայտնի է Մարսել անունով, ռուսական «Голос» նախագծի հայազգի մասնակիցներից մեկն է եղել և վերջինս սիրավեպ է ունեցել ռուս հայտնի երգչուհի Իրինա Դուբցովայի հետ:

12748271_1274087692605023_1568781400_n_002

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին