▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Վահան Արծրունին սոցկայքի իր էջում գրել է.

«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։

Ո՞վ է սրա պատասախանը տալու»։

Ավելի ուշ,  Շուշան Դանիելյանը իր էջում գրառում է արել , որ  առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։

Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով։

  Ի դեպ․ այսօր  Առողջապահության նախարարությունը դիմել էր  կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոններին՝   հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին