▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ից հետո Փաշինյանը կասի՝ «սալամ ալեյքում, ցտեսություն, ես փողը վերցրեցի և գնացի»

Մարդն իշխանության է եկել այլ առաջադրանքով, բոլոր խաղաքարտերը բաց են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրանքն է Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

Նրա խոսքով՝ այժմ Փաշինյանի բոլոր ծրագրերը հասկանալի են եւ ակնհայտ: «Մինչեւ մարտի մեկը նա կստորագրի, եւ արդեն մարտի մեկից հետո նա կասի՝ «շնորհակալություն, սալամ ալեյքում, ցտեսություն, ես փողը վերցրեցի եւ գնացի»»,-ասել է Գաբրելյանովը:

Նա ենթադրել է, որ Փաշինյանը հավաքագրվել է անգլիական հետախուզության կողմից Սերժ Սարգսյանի օրոք: «Ես համոզված եմ: Եվ հետո հաշվի առնելով անգլիական եւ թուրքական հետախուզության միջեւ կապը՝ որպես գործակալ նա փոխանցվել է թուրքերին»,-եզրափակել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին