▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 17-ին նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի ազատ արձակման համար

այաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարանին։

Այս մասին  տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբից։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև»,- նշված է հանձնախմբի հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին