▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 8-ը սահմանին ուրիշ էր․ Արթուր Միքայելյան

Մարտի 8-ը սահմանին ուրիշ էր` ոգևորիչ, խորհելու միևնույն ժամանակ պարտավորեցնող, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

«Սահմանամերձ Տեղ գյուղում շնորհավորեցինք Դարիկո ու Օֆելյա տատիկների Մարտի 8-ը։

Դարիկո տատիկին ճանաչում ենք դեռ անցած տարվանից, երբ  «Մեր ձևով» շարժման շրջանակներում Նարեկ Կարապետյանի հետ այցելեցինք Տեղ։

Իսկ Օֆելյա տատիկին հանդիպեցի երեկ՝ Գորիսում իրազեկման ակցիայի ժամանակ։ Հերոս ընտանիք: 
Նա ունի 4 երեխա, 22 թոռ և 9 ծոռ։ Լեզվի ու գրականության մասնագետ է ու մինչև այսօր օգնում է թոռներին դասերը սովորելուն:

Մեր մեծերը շատ մեծ ուշադրության կսրիք ունեն: Նրանք երբեք իրենց մենակ չպետք է զգան:
Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել նրանց մասին», - գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին