▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի1-ը ու հունիսի 12-ը ունեն 1 ընդհանրություն` երկու պարագայում էլ մեղավորը Փաշինյանն է․ Մամիջանյան

«Այսօր պետք է խոսեի խորհրդարանական դիվանագիտությունից: Բայց շատ բարդ է խոսել մի բանից, որը գոյություն չունի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում իր եույթի սկզբում ասաց օրվա բանախոս, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Խոսելով ժողովրդավարության վերաբերյալ ՔՊ-ի խոսույթին՝ Մամիջանյանն ասաց․ «Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցներ են գրվում, որտեղ մարդիկ ցինիզմ են ունենում ասել, որ Հայաստանում ոստիկանները խաղաղ ցուցարարներին ծեծում են, նռնակներ են նետում, բայց դե դա հո մարտի 1 չի։
Մարտի1-ը ու հունիսի 12-ը ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն։ Երկու պարագայում էլ զոհերի, մարդկային վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մարտի 1-ին որպես ցուցարար, իսկ հունիսի 12-ին՝ որպես վարչապետի աթոռին նստած մարդ։ Խորը ցավ եմ ապրում, որ մարտի 1-ին զոհվածների հարազատները, հույս ունեմ անգիտակցաբար, չեն մատնանշում, թե ով է եղել այդ օրվա իրական մեղավորը։ Ես անձամբ եմ լսել, թե ինչպես է իրեն ողջունող մարդկանց Փաշինյանն ասում․ «Ի՞նչ եք ծափ տալի, քարեր ու փայտեր վերցրեք, զինվեք», ափսոս, որ դա կադրերում չկա»,-ասաց Մամիջանյանը։

***

«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հունիսի 12-ին ոստիկանության կողմից կիրառված գործողությունները քննող Աժ քննիչ հանձնաժողովի ստեղծում, տեսնեմ՝ էդ ո՞նց չեն ստեղծելու»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին