▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունիում հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա

 

Թարմացված․ Լրագրող Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում այսօրվա միջադեպի վերաբերյալ. «Առավոտյան պատահար տեղի ունեցավ Մարտունու Մշակույթի պալատում՝ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ: Մարդիկ մոտեցան՝ հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան վիրավորանքների: Ստիպված եղա ոստիկանություն հրավիրել: Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում»,- ասել է Հոխիկյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը Մարտունիում շարունակվում է:

Մարտունիում մի խումբ տղամարդիկ «Հայաքվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով Մարտունու «Հայաքվե» նախաձեռնության համակարգողն է: Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ մի քանի տարեց տղամարդ ստորագրահավաքի վայրից քիչ հեռու կանգնած էին և ուղղորդում էին մարդկանց, բանը հասել է նրան, որ ստորագրություն տված քաղաքացիներն ուղղորդման և սպառնալիքների արդյունքում վերադարձել են և պահանջել, որ չեղարկեն իրենց ստորագրությունը: Հոխիկյանն ասել է, որ դիմել է ոստիկաններին, սակայն տղամարդիկ դեռևս շարունակում են մնալ տեղամասի մոտակայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին