Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգվել է։
Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող մարզադպրոցը վերանորոգվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան և արդեն հնարավորություն ունի ընդունել 600-700 սաների՝ նոր, բարեկարգ ու ապահով պայմաններում։
Մարզադպրոցների հիմնանորոգումը առանցքային նշանակություն ունի մեզ համար և կկրի շարունակական բնույթ, քանի որ միայն լավ պայմաններում է հնարավոր սպորտաձևերի զարգացումը և մեր երկրում մարզվող, երկիրը ներկայացնող չեմպիոններ ունենալը։