«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունն այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումն իրականացնելու համար: Օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրինությունն ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար: Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր: |
Մարզահամերգային համալիրի տնօրինությունը չի ցանկանում «Սրբազան պայքար»-ի միջոցառման համար տարածք տրամադրել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet