«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանն օրերս ներկայացրել է իր նոր` «Անավարտ հարց» անվանումով տեսահոլովակը:
Երգի և երաժշտության հեղինակը Աղավնի Նիկողոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Արման Պետրոսյանն է, օպերատորն Արթուր Օրդոյանն է:
Ռեժիսոր Արման Պետրոսյանն Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ բուն նկարահանումները տևել են երկու օր, սակայն նկարահանման աշխատանքների համար երկու շաբաթ է պահանջվել:
Ռեժիսորի խոսքով` նկարահանումները տեղի են ունեցել Սաղմոսավանքում, Աշտարակում, ինչպես նաև տաղավարում: Ըստ Արմանի` իրենք նկարահանումների ընթացքում դժվարություններ չեն ունեցել, թերևս, միակ խնդիրը ժամանակի մեջ տեղավորվելն էր.
«Ուզում էի, որ ամեն բան լավ և արագ ստացվի, ինչի արդյունքում էլ ինձ մոտ հիստերիա էր, սակայն անձնակազմս ինձ ճիշտ հասկացավ և ըմբռնումով մոտեցավ (ժպտում է): Թիմը շատ լավ է աշխատել, հավելեմ, որ չեմ բացառում, որ հետագայում կրկին Մասիսի հետ կաշխատենք, նման ծրագրեր կան, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել»: