«ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում: Ես հաստատել եմ իմ մասնակցությունը: Անկեղծ ասած տեղյակ չեմ՝ Ադրբեջանի նախագահը հաստատե՞լ է, թե՞ ոչ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը. կարող եմ ավելի հետ գնալ և հասնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն: Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ պարզաբանումներ, մտքերի փոխանակում, հարցադրումներ պետք է հնչեն»,- ասաց Փաշինյանը: |
Դիտեք նաև՝