▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1  զինծառայողի աճյուն:

Այս մասին տեղեկացնում են  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ընդհանուր առմամբ,  մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով  զոհվածների  հայտնաբերված  աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել  և բանակցության արդյունքում որոնումներ  են  իրականացվել նաև Մատաղիսի հատվածում: Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում: Արդեն իսկ  1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,- մանրամասնել է բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին