▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր դառնալու իմ երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր. հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գրառումը

 Գոհար Ավետիսյանն օրեր առաջ իր հետևորդներին հայտնեց, որ հղի է: Դիմահարդարը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել:) Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որվհետև մայր դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր: Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսով, որ Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի: Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո՞ ինչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք: Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»:

Կարդացեք նաև՝ Դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը բացահայտված է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին