Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, միայն թե դրա մեխանիզմն առաջարկվի։
Այս հայտարարությունից հետո «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանին ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու մեխանիզմը՝ երևանցիների 9%-ի ձայնը ստացած «քաղաքապետը» տալիս է հրաժարական, ավագանին երկու անգամ չի՛ ընտրում քաղաքապետ ու ավագանին արձակվում է օրենքի ուժով։
Սակայն, Տիգրան Ավինյանը հրապարակավ ասել է, բայց փաստացի մինչ օրս չի անում իր ասածը։
Հենց այս հարցն էլ ավագանու այսօրվա նիստի մեկնարկին բարձրացրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Դիտեք նաև՝