▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի 15 այգիներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի 15 այգիներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։

Նրա խոսքով՝ երևանցիները գիտակցում են, որ մայթերի վրա կրպակներ կամ այգիներում հնացած սրճարաններ իրենց պետք չեն․ «Հետևապես, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում, Դավթաշենի առաջին հատվածի այգում, Հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում, Տորք Անգեղի արձանի հարակից այգում, Նանսենի այգում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից այգում ևայլն, ընդհանուր՝ 15 այգում մենք իրականացնում ենք բարեկարգման աշխատանքներ»։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին