▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը վերադարձրել է Գյումրիում մանկատան բակում թողած երկվորյակ տղաներին

Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում` պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները վերադարձել են կենսաբանական ընտանիք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

news.am-ն է գրում և նշում, որ այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, նշելով միայն, որ այս ընթացքում քայլեր են ձեռնարկել օգնելու երեխաների մորը, որպեսզի նա կարողանա երեխաներին ինքնուրույն մեծացնել:

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։

Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին