▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի թագուհի  Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Ֆեյսբուքյան  էջից: 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ևս շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին