▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին․ Պետրակով

Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Կիպրոսի հավաքականի հետ հանդիպման մասին։

«Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։ Շատ էինք ուզում հաղթել, բայց, ցավոք, չստացվեց։

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորել, բայց հետագայում նրանց կարիերան չի դասավորվել։ Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել։ Բոլորը լավ տպավորություն թողեցին»,- ասել է մասնագետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին