▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծամորի ատոմակայանը չի փակվի՞

 

ԱԺ-ում  ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանը ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է, որ եթե ստորագրենք համաձայնագիրը՝ ի՞նչ պարտավորություններ ենք ստանձնում  Մեծամորի ատոմակայանի մասով:

«Շատ հստակ պետք է լինեն այն քայլերը, որոնք լինելու են նրա ճակատագրի հետ կապված։ Ֆոկուսիմայի ատոմակայանի վթարից հետո ԵՄ-ում փակվում են ատոմակայաններ»,- պատասխանեց ԵՄ դեսպանը։

Կարեն Նազարյանն ի պատասխան նշեց.  «Անհիմն լուրեր եղան, դրանք արհեստականորեն էին շրջանառվում, թե փակվելու է: Ճանապարհային քարտեզի քննարկում է եղել, այլ ոչ թե փակում։ ԵՄ-ն պարտավորվել է միջուկային էներգետիկայի բնագավառում հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին