
«Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ». Արմեն Պետրոսյանի դուստրը ամուսնալուծվել է
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է։ Էլինան իր ինստագրամյան հարթակից հեռացրել էր համատեղ բոլոր լուսանկարները և խնդրել, որ իրեն ոչինչ չհարցնեն՝ հարգելով իր անձնական տարածքը։
ՍթարՆյուզը գրել է, որ կապ է հաստատել Մենչի դստեր հետ, ով հաստատել է լուրը՝ նշելով.
«Այո, 1 ամիս կլինի ինչ բաժանվել եմ։ Օնլայն սկսվել էր ամեն ինչ, օնլայն էլ կվերջանա»։
Հավելենք նաև, որ զույգի հարսանիքը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ հունիսի 5-ին, ԱՄՆ-ում։


