▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ ազգ»-ը կարծել է` Վարդան Սեդրակյանը Եհովայի վկա է

Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի «Վերևում աստված կա» նախընտրական կարգախոսը մոլորության մեջ է գցել քաղաքացիներին։

Շատերը կարծել են, որ դա փակցրել են կրոնական կազմակերպությունները։ Այս ամենը հաստատել է նաև պարոն Սեդրակյանը։

«Մեկ ազգ» կուսակցությունը իմ բոլոր պաստառների վրա փակցրել էր «Ոչ Եհովայի վկաներին» փոքրիկ սպիտակ հուշաթղթերը, իմ օգնականը զանգահարեց նրանց եւ նրանք ասԱցին, որ չեն իմացել թե դա թեկնածուի կարգախոսն է»,- «Ա1+»-ին ասել է նախագահի էպոսագետ թեկնածուն։

Վարդան Սեդրակյան Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին