ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ ներկայացրել է մանրամասներ վերջին օրը տեղի ունեցած ռազմական գործողություններից:
«Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես՝ հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տևողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր: Միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել։ Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 «Սմերչ»։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:


