▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքը նույն զորամասում

Նախօրեին հրազենային վիրավորումից մահացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում:

Նյուզ.am-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնեց, որ պաշտոնական վարկածի Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:

«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից: Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Գյուղապետը չի հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ ճանաչում է Գրանիկ Խնկոյանին. ասում է, որ որեւէ վատ սովորություն չի ունեցել. «Ճանաչում էի իրեն, այդ երեխան խելոք, աշխատասեր երեխա էր, վատ սովորություններ չուներ, ի՞նչը պետք է պատճառ լիներ, որ ինքնասպանություն գործեր, չեմ կարողանում հասկանալ: Ուղղակի ափսոս է, որ խաղաղ վիճակում զինվոր է զոհվում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս չպարզված հանգամանքներում  օգոստոսի 9-ին էլ,  հրազենային վիրավորման հետեւանքով,  մահացել էր զինծառայող Ժորա Կարապետյանը:

Ըստ տեղեկությունների երկու դեպքն էլ տեղի է ունեցել նույն զորամասում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ այս առիթով գրում է․ 

«Երկու զոհ (ըստ տարածվող լուրերի` ինքնասպանություն) մեկ օրում նույն զորամասում, որը գտնվում է սահմանից հեռու...

Լռում են հայտնի ՀԿ֊ները, որոնք նախկինների օրոք, եթե նույնիսկ հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ զոհ ունենայինք սկանդալ և մեծ աղմուկ կբարձրացնեին ու ամեն ինչում իշխանություններին կմեղադրեին, լռում են քաղաքական ուժերը և ամենասարսափելին` լռում է հասարակությունը...Տպավորություն է, որ Երևանի մոտ գնտվող զորամասում երկու զոհ ունենալը շատ նորմալ երևույթ է...

Ազգ չկա, դե իսկ ժողովուրդն էլ զբաղված է` քեֆերով ու տաշի֊տաշուների մեջ է...

Դեգրադացիան հենց սա է...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին