▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր. Աշոտ Սարգսյան

ՀՀ ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/ashot-sargyan.jpg

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան: Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույնն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել...»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին