▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ տարի առաջ որդուս ճանապարհեցինք բանակ, գնաց բոլորիս օրհնանքներով, բայց ավաղ…

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում որդու լուսանկարներն է հրապարկել՝ կից գրելով․

«Մեկ տարի առաջ ճիշտ այս օրն էր, երբ ծնողին հատուկ անհանգստությամբ, բայց միևնույն ժամանակ մեծ ու անթաքույց հպարտությամբ որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանին ճանապարհեցինք Հայոց բանակ: Զորակոչվելու օրն այնքա՜ն ուրախ էր Ալբերտը, որ Հայրենիքին պիտի ծառայի:

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսումն ընդհատեց, որ զինվոր դառնա, Հայրենիքի առաջ պարտքը կատարի, Հայրենիքի սահմաններն ամուր պահի:

Ալբերտս բանակ գնաց բոլորիս օրհնանքներով, բարեմաղթանքներով, հույսով, հավատով, լավատեսությամբ, բայց ավաղ… կյանքն ու ճակատագիրն այլ բան էին կանխորոշել նրա ու նրա պես շատ Հայ զինվորների համար:

Փառք ու խոնարհում, իմ հավերժ զինվոր տղա՝ Ալբերտս…»:

 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին