Մեկնարկել է ռուս երգչուհի Ալլա Պուգաչովային «օտարերկրյա գործակալ» ճանաչելու ընթացակարգը, հաղորդում է Starhit.ru-ն՝ հղում կատարելով Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինին։ Նրա խոսքով՝ համապատասխան ընթացակարգն արդեն սկսել է գլխավոր դատախազությունը։ Նշվում է, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո շատ ռուսաստանցիներ սկսել են նախատել Ալլա Պուգաչովային, որ նա ցավակցություն չի հայտնել զոհվածների ընտանիքներին:
Starhit.ru-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհուն պահանջել էին «օտարերկրյա գործակալ» ճանաչել նրա այն արտահայտությունից հետո, ըստ որի՝ «նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ Ռուսաստան»։