Հայաստանի Ազգային ժողովը հրատապ արտահերթ նիստում քննարկում է Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Հարցը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Նա նշել է, որ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների դեպքում ՀՀ օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետեւանքներ։
«Այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության ռեժիմի սահմանված կարգը։ Ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.
«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ լրացնել 11-չդ մաս, հետեւյալ բովանդակությամբ. «իզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չաով։
Քրեական օրենսգրքում լրացվում է 277.1 հոդվածով. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»,-ասաց փոխնախարարը։
Դիտեք նաև՝ Արարատ Միրզոյանն ուղղեց փոխնախարարին, Մարուքյանը՝ նախարարին պահանջեց․ ԱԺ արտահերթ նիստը
Դիտեք նաև՝