▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մել». Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. 5-6 տարեկանում նա ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա

Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում:

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

/filemanager/uploads/2019/10/week-4/Meline_Daluzyan.jpg

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ չի էլ պատկերացրել: Դալուզյանին նրա այս հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, որին հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:

 

«Համացանցում Մելինեի անվան որոնումը հանգեցրեց ոչ թե հիացական գովքի, այլ հանրության կողմից ատելության ու նզովքի աղաղակների: «Մելինեին վառել է պետք», «նա ազգի խայտառակությունն է», «ամաչում ենք, որ նա հայ է»` ահա այսպիսի գրառումներով էր հեղեղված համացանցն ու դեղին մամուլը։ Մի քանի տարիների ընթացքում Մելինեն ազգի պարծանքից վերածվել էր ազգի ամոթի, ու ես պարզապես ապշած էի»,- կայքի հետ զրույցում պատմել է ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:

Իննա Սահակյանի խոսքով՝ սկզբում ֆիլմը կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, սակայն հանդիսատեսը աստիճանաբար կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը և այն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին