ԳԱԼԱ-ն գրում է, որ կապ է հաստատել հասարակական գործիչ, ակտիվիստ Մելինե Յավրյանի հետ, ով հերքել է ինֆորմացիան այն մասին, որ ինքը վթարի է ենթարկվել: «Ես ընկերներիցս եմ իմացել, որ վթարի եմ ենթարկվել, և վիճակս ծանր է»,- ասել է Մելինե Յավրյանը` հավելելով. «Այժմ էլ ֆեյսբուքում ինձ վիրավորող քննարկումներ են տարածվում այն մասին, որ դա արվել է իմ PR-ի համար, սակայն նման բան չկա»: Նա հերքել է նաև ինֆորմացիան այն մասին, որ ինքը քաղաքապետարանի աշխատակից է և բացատրել է, որ գոյություն ունի «Երևանի երիտասարդական քաղաքապետարան» կառույց, որի աշխատակազմի ղեկավարն է ինքը, սակայն դա քաղաքապետարանի հետ կապ չունի: Նշենք, որ ակտիվիստ Մելինե Յավրյանի` ավտովթարի ենթարկելու մասին լուրը տարածվել է ardarlur@gmail.com էլեկտրոնային հասցեից:
Մելինե Յավրյանը վթարի չի ենթարկվել, իսկ ապատեղեկատվությունը տարածվել է ardarlur@gmail.com-ից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet