Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ընտրարշավը ցույց տվեց‚ որ չնայած մեր հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհում է իշխանություններից‚ բայց պատրաստ չէ փոփոխությունների։
Մենք ունենք անչափահաս հասարակություն‚ որը հեշտությամբ ենթարկվում է մանիպուլյացիաների՝ աշխատանք կորցնելու վախ‚ սիրուն դեմքին խաբվել‚ ճկվել փողի առաջ և այլն։ Ես հասարակությանը չեմ մեղադրում‚ այլ իշխանություններին‚ քանի որ իրենց իշխանությունը պահելու համար‚ չեն թողնում‚ որ հասարակությունը հասունանա։
Բայց հենց հասարակության անչափահաս լինելն է բումերանգի նման խփելու իշխանություններին առաջիկա տարիներին։
Ու իշխանությունները պետք է մտածեն‚ թե 5 տարի հետո ում են դարձնելու իրենց դեմքը և ուղարկեն ժողովրդի մեջ պետք է այս անենք‚ պետք է այն անենք ոճի ելույթներ ասելու։ Մենակ թե Լևոն Արոնյանին կամ Հենոյին չուղարկեն։