Մենչի՝ հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ով դիզայներ է, նշանադրվել է. Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում:
Մենչը տեսանյութ է հրապարակել դստեր նշանադրությունից, որում երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ է կատարում:
«Շնորհավոր իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ, շա՜տ»,- հրապարակված կադրերին կից գրել է Մենչը։