▲ Դեպի վեր

Շաբաթ, 03.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Մենք առաջինն էինք, իսկ Ադրբեջանն առհասարակ անդամագրված չէ. Վիգեն Մնոյան

Life.panorama.am-ը գրում է.

Կայքը զրուցել է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ, ով պատմել է լուսանկարչության ասպարեզում վերջին շրջանի իր հաջողությունների մասին:

«Անցյալ տարի Հայաստանում բացվեց միջազգային ֆոտոմիության ներկայացուցչությունը, որին մենք անդամագրվեցինք: Ասեմ, որ այն շատ լուրջ կազմակերպություն է, որին անդամագրված են մոտ երկու միլիոն լուսանկարիչ 90-ից ավելի երկրներից: «FIAP»-ի մեր երկրի ներկայացուցիչը ես եմ, ի դեպ` տարածաշրջանում մենք առաջինն էինք, վրացիները մեզնից հետո անդամագրվեցին, իսկ Ադրբջեջանն առհասարակ անդամագրված չէ: «FIAP»-ը որակավորումներ է շնորհում լուսանկարիչներին, որոնք տրվում են պարբերաբար անցկացվող մրցույթներում հավաքած բալերի հիման վրա, ընդ որում` մասնակից յուրաքանչյուր լուսանկարչի աշխատանքները պետք է մի քանի երկրներում գնահատականի արժանանա, այնպես որ ծանոթ-բարեկամ ֆակտորն այստեղ չի գործում»,- նշեց լուսանկարիչն ու շարունակեց.

«Այս միության հիմնական նպատակներից մեկն  այն է, որ պարբերաբար ֆոտոմրցույթներ կազմակերպվեն: Ի դեպ` մեզ մոտ արդեն երեք մրցույթ իրականացվել է, վերջին երկուսը նվիրված են եղել Էրեբունի Երեւանի տոնակատարությանն ու Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին, որի շրջանակում հայ եւ օտարազգի լուսանկարիչները աշխատել են «ազատություն» թեմայի շուրջ: Նշեմ նաեւ, որ այս նախագծի շրջանակում աշխատում են ոչ միայն սկսնակ, այլեւ աշխարհով մեկ ճանաչում ունեցող լուսանկարիչներ»:

Վ. Մնոյանի խոսքով`  «FIAP»-ը դեռեւս Հայաստանում մեծ ճանաչում չունի, սակայն արտերկրում այդ կազմակերպությանը մեծ նշանակություն են տալիս, լուսանկարիչներն էլ ամեն ինչ անում են մասնակցություն ունենալու համար: Այս մրցույթի շրջանակում չորս հայ լուսանկարիչների արդեն մեդալներ է շնորհվել, որոնցից  երկուսը հայտնի լուսանկարիչներ Գերման Ավագյանն ու Հակոբ Բերբերյանն են, իսկ մյուս երկուսը, ի ուրախություն Վիգեն Մնոյանի, իր աշակերտներն են.

««FIAP»-ի կողմից մեդալ ստանալը իսկապես մեծ բան է, քանի որ դրանք մի քանի հազար լուսանկարիչներից մի քանիսն են միայն տրվում»,- նշեց նա:

««FIAP»-ի հաջորդ մրցույթը երկու ամիս հետո կհայտարարվի, որի շրջանակում լուսանկարիչները կստեղծագործեն «սեւ ու սպիտակ ազատ», «գունավոր ազատ», «բնություն» եւ «ճանապարհորդություն» թեմաներով.

«Մենք այս անգամ հետեւյալ թեմաներն ենք ներկայացրել, որպեսզի օտարազգի լուսանկարիչնեչը, ովքեր շատ են սիրում «բնություն» ու «ճանապարհորդություն» թեմաների շուրջ ստեղծագործել, ցանկություն ունենան գալ Հայաստան ու այստեղ էլ աշխատեն»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին