▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ո՞ւմ սրտին կպավ ուժայինների նախագիծը , և ինչո՞ւ են իրար հերթ չտալով խոսում լուսավորի մասին.. . .

Շփվում, հանդիպում եմ, բայց վերջում բաժանվում ենք. Ռաֆայել Երանոսյանն անձնական կյանքի մասին

Երևանում տեղի ունեցավ Սորոսի արձանի բացումը, հնչեց ուշագրավ հայտարարություն

Ամեն հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ

Հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի. . .

Արմեն Սարգսյանը գեներալի կոչում շնորհեց Յուրի Խաչատուրովի որդուն

Դուք պետք է քնեք անհանգիստ ու սրտատրոփ սպասեք՝ երբ են թակելու ձեր դուռը. «Իմ քայլի» պատգամավոր

Դե դա պարզապես հրաշալի ա, պարոն Անանյան. Արարատ Միրզոյանը՝ ՊԵԿ նախագահին

Այսօր կրկին փորձել են ցեխ շպրտել ինձ վրա. Արսեն Թորոսյան

Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. օրը հայտնի է

Մահացել է հայտնի հայազգի դերասան Շառլ Ժերարը

Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ. Դավիթ Սանասարյան

Դասադուլ և գործադուլ Ջերմուկում և Գնդևազում` Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից

Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին

Վանեցյանը՝ վարչապետի նախկինների թեկնածու

«Պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը

Ե՞րբ կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը․ Փաշինյանը ներկայացրեց Ոստիկանապետի ԺՊ-ին

Մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են․Փաշինյանը ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին

Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը

Եվրոպա լիգա. «Ռոմա»-«Իստանբուլ Բաշաքշեհիր». ՈւՂԻՂ

Այցելել եմ Հանրային հեռուստաընկերություն...Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդունել է HSBC International-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Փաշինյանն ընդունել է Boeing-ի պատվիրակությանը․ քննարկվել է ՀՀ-ում հնարավոր գործունեության հարցեր

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Հակոբ Արշակյան

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

2012-ին Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարության դիմաց

Ձեր վիրահատության 50 տոկոս գումարը ես կտամ. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինծառայողի ծնողին

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

ՊՆ-ն կանցկացնի ծավալներով աննախադեպ ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին

Եթե մեկը որոշի Հայաստան 3 միլիոն ոչխար ներկրի, պիտի ՇՄԱԳ անցնի՞․․․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմին վիրավորված Հայկ Սեխիլյանը կբուժվի Գերմանիայում. Կառավարությունը գումար հատկացրեց

Ասում ա ՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, սեպտեմբերի 21-ին սպասվում են ուժեղ քամիներ․ Գագիկ Սուրենյան

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը

Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը 3 կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն. «Մառոզ Մարգոն». . .

Կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պարտականությունները կատարողներին

Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

Օգոստոսի 16-ին Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ռոդոլֆո Նին Նովոան մասնակցեցին Երևանում Ուրուգվայի գլխավոր Հյուպատոսության բացման արարողությանը:

Նախարար Մնացականյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: 

Մեծարգո՛ պարոն նախարար, սիրելի՛ Ռոդոլֆո,  մեծարգո՛ պարոնայք դեսպաններ, տիկնայք դեսպաններ, մեծարգո՛ պարոն գլխավոր հյուպատոս, այսօր առաջին հերթին Ձեզ համար կարևոր օր է, և մեզ` բոլորիս համար` մեծ ոգևորություն: 

Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի Ազգային Ժողովի անդամներ, 

Շատ ոգևորիչ է, որ այստեղ է նաև մեր լավ բարեկամ, ԱԺ իրավական հանձնաժողովի նախագահ և հայ-ուրուգվայական խորհրդարանական խմբի հայկական կողմի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որ այստեղ են նաև իմ հայրենակիցները, որոնք միացել են մեզ` ողջունելու այս շատ ուրախալի օրը բոլորիս համար:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը` Ռոդոլֆոյին Հայաստանում, և շնորհակալություն հայտնել այս այցի համար: 

Հայ-ուրուգվայական հարաբերություններում այսօր բացառիկ իրադարձություն է տեղի ունենում. բացվում է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Շնորհավորելով բոլորիս այս առիթով՝ ցանկանում եմ հաջող և արդյունավետ առաքելություն մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոքին: Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանում Ուրուգվայի դեսպանին` պարոն Կարլոս Զգառբիին, և նաև Ուրուգվայում Հայաստանի դեսպանին՝ տիկին Էսթերա Մկրտումյանին: Դուք անմիջապես այն անձիք եք, որոնք կառուցում, հարստացնում են բովանդակությունն առօրյա աշխատանքով` հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններն առաջ տանելու համար:

Էդուարդո՛, հավաստիացնում եմ, որ Ձեր գործունեության մեջ Դուք կվայելեք Հայաստանի իշխանությունների և արտգործնախարարության ամբողջական աջակցությունը, և վստահ եմ, որ Դուք զգալի ավանդ կունենաք հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր և՛ Հայաստանը, և՛ Ուրուգվայն անցել են բավականին երկար և իրադարձություններով հագեցած ուղի: Սակայն սխալ կլիներ ասել, որ մեր բարեկամությունը սկիզբ է առել ընդամենը երկուսուկես տասնամյակ առաջ: Այն ունի ավելի խորը արմատներ․ երբ 1915թ. ցեղասպանությունը վերապրած առաջին հայը ոտք դրեց Ուրուգվայի հեռավոր, բայց հյուրընկալ ափերի վրա և վերգտավ այնտեղ արժանապատիվ, ապահով կյանքով ապրելու նոր հնարավորություն: Այլ կերպ չէր կարող լինել մի երկրում, որը հիմնված է մեծն ժողովրդավար և հումանիստ, Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի վեհ գաղափարների վրա:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հայ նաև մեծ էմոցիոնալ զգացում ունի Ուրուգվայի նկատմամբ` որպես մի երկրի, որը 1965թ. դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Եվ ես առիթ ունեի նաև կիսվելու Ռոդոլֆոյի հետ այն պատմությամբ, որը 1965թ․ տեղի էր ունենում այստեղ՝ Հայաստանում, և թե ինչ նշանակություն ունեցավ Ուրուգվայի ճանաչումը Խորհրդային Միության մեջ Ցեղասպանության արտահայտման առումով. այն հիմք հանդիսացավ կառուցելու այն, ինչը որ ունենք այսօր, երբ 1967 թ. կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը։ 

Որպես արտաքին գործերի նախարար՝ չեմ կարող երախտագիտությամբ չնշել նաև այն աջակցությունը, որն Ուրուգվայը վերջին տարիներին ցուցաբերել է միջազգային օրակարգում ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների գործարկմանը միտված Հայաստանի ջանքերին: 

Վերադառնալով հայ-ուրուգվայական միջպետական հարաբերություններին՝ պետք է արձանագրեմ, որ անցած քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է հաստատել փոխշահավետ համագործակցություն և գործընկերային սերտ կապեր։ Դրանք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի, ժողովրդավարական միևնույն սկզբունքների վրա: Մշտական և ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը: Հարուստ ավանդույթներ է կուտակել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդլայնման միտումներ ունի մեր երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը: Ամուր կապեր են հաստատվել մեր երկրների օրենսդիր մարմինների միջև:

Համագործակցության բազմաթիվ հեռանկարներ ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում:

Հատուկ կուզենայի անդրադառնալ մեր համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին և զբոսաշրջությանը: Մենք միասին այս այցի ընթացքում քննարկել ենք բավական հավակնոտ ծրագրեր նաև այլ ոլորտներում: Ես վստահ եմ, որ Հայաստանում այսուհետ շատ ավելի հաճախ են հնչելու «Լա Կումպարսիտա»-ն և Կարլոս Գարդելի երգերը: Եվ նաև վստահ եմ, որ Ուրուգվայում ևս ավելի հաճախ են լսելու հայ մշակույթը՝ Արամ Խաչատրայանին, Առնո Բաբաջանյանին և հայ ժողովրդի մշակույթի այլ հսկաների: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր համագործակցության շրջանակը իրապես բավականին լայն է:

Չեմ կարող չհիշատակել այն կարևոր դերը, որը մեր հարաբերություններում խաղում են Ուրուգվայում հաստատված մեր հայրենակիցները:

Ռոդոլֆոն արդեն նշեց, որ Ուրուգվայը հայրենիք է քսան հազար մեր հայրենակիցների համար, և դա պարզապես թիվ չէ: Նրանք ազնիվ, աշխատասեր, Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, որոնք ամբողջովին նպաստում են մեր եղբայրական Ուրուգվայի զարգացմանը և նաև մնում են շատ խորը հայ՝ իրենց ինքնությունը պահպանող ժողովուրդ: 

Իմ գործընկերը բերեց մի քանի օրինակ՝ նախարար Լիլիան Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը: Եվս մեկ հայրենակից ունենք, ով շատ կարևոր դեր ունի սպորտի բնագավառում մեր համագործակցության համար` Ռոբերտո Մարկարյանի եղբայր Սերխիո Մարկարյանը, ով աշխարհահռչակ, ճանաչված ֆուտբոլային մարզիչ է: Իսկ մեր հավակնություններն այդ բնագավառում մենք վերջերս հայտնեցինք: 

Հայ համայնքը եղել և մնում է կարևորագույն կամուրջ մեր երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամությունն ամրապնդելու և խորացնելու գործում, և ես իրենց խորապես շնորհակալ եմ: 

Ավարտելով խոսքս, սիրելի՛ Ռոդոլֆո, ևս մեկ անգամ  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման առիթով, շնորհավորել բոլորիս, շնորհավորել նաև իմ լավ բարեկամներին՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Դիվանագիտական համայնքն ակնհայտորեն մեծանում է: 

Եվ մեծարգո՛ պարոն նախարար, մաղթում եմ բարեհաջող վերադարձ հայրենիք։ Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր երկու ժողովուրդների, երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին