▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք այսօր հաղթեցինք Հյուսիսային Կորեային»

 

«Ինձ մոտ խորին համոզմունք կա, որ այս դատավորը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման որոշումը կայացնող դատավոր Դավիթ Արղամանյանին, ասաց Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։


«Մենք այսօր հաղթեցինք Հյուսիային Կորեային․․․ Իրավական կամայականությունների առումով ամբողջ երկրագնդի վրա մենք այսօր առաջինն ենք»,- հավելեց Սարդարյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը`նշելով, որ իրենց համար սպասելի էր դատավորի նման որոշումը։

«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց»,- ասաց Երեմ Սարգսյանը։ «Որոշմանը ծանոթացանք և անընդհատ ուզում էինք հասկանալ՝ ինչի համար և ինչ է գրել․․․ Պետք է նշեմ, որ արդարադատությունը բռնաբարեցին մի խումբ իշխանավորներ»,- նշեց Սարգսյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին