▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք կրկնօրինակում. Անահիտ Սիմոնյանը՝ «Balmain»-ի հավաքածուի հետ նմանությունների մասին

Life.panoarama.am-ը գրում է.

Անահիտ Սիմոնյանին կրկին մեղադրում են կրկնօրինակման մեջ, այս անգամ զուգահեռները տարվում են աշխարհահռչակ նորաձեւության կենտրոն «Balmain»-ի գարուն-ամառ հավաքածուի հետ:

Ըստ տարածված հրապարակման՝

«Երբ Անահիտ Սիմոնյանը հայերեն տառերով շապիկների հավաքածուն արեց, դա շատերին զարմացրեց: Անահիտն էլ համարեց, որ նմանը չունեցող բան է ստեղծել: Բայց կարճ ժամանակ հետո, պարզ դարձավ, որ նա «թխել» է Բեսսարիոնիից. ի դեպ  դա նրա 2013-2014 աշուն-ձմեռ հավաքածուն էր: Այս անգամ էլ նա մեղադրվում է «թխելու» մեջ, իսկ ոգեշնչման աղբյուրը «Բալմանիի» գարուն-ամառ 2016 հավաքածուն է: Երևի մտածում էր, սա էլ կմարսի, բայց ցավոք ոչ»:

 

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով մեր զրույցի սկզբում նախ փորձեց ճշտել, թե որ զգեստների մասին  է խոսքը, ապա նկատեց.

«Նման բան չկա, բայց մի բան պետք է հասկանալ՝ ամբողջ աշխարհում թրենդները նույնն են, հետեւաբար տարբեր նորաձեւության տներ կարող են հետեւել այդ թրենդներին ու այդպիսով նմանություններ ունենալ, այդ առումով համաշխարահային բրենդներն են անգամ իրար նման զգեստներ ստեղծում: Օրինակ՝ այս տարի շատ նորաձեւ են ծոփքերը, ճաղավանդակները ու շատ նորմալ է, որ դրանք տեղ գտնեն եւ իմ զգեստներում, եւ «Balmain»-ի, եւ այլ բրենդների հավաքածուներում: «Անահիտ Սիմոնյան» նորաձեւության տունը հետեւում է թրենդներին, փորձում է հետ չմնալ ու նորաձեւ հագուստ ցուցադրել, բայց դա չի նշանակում, որ ես «թխել» եմ ինչ-որ բրենդից: Մենք ունենք էսքիզներ, մոդելավորողներ, որոնք ապացուցում են, որ մենք չենք կրկնօրինակում: Ինչ վերաբերվում է «Բեսսարիոնի»-ի հավաքածուի ու իմ զգեստի նմանությանը, ես դեռ նախորդ տարի եմ ասել, որ մինչ այդ չէի տեսել «Բեսսարիոնի»-ի հավաքածուն, իսկ տեսնելուց հետո տառերի նման ձեւն ուղղակի դուրս եկավ իմ բրենդի արտադրությունից»:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին