▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք դեռ չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը

Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը։ Չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների եւ նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի, ԱՀ ՊԲ-ն էլ առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նախորդ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և ասել, որ որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի:

«Մենք դեռ չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը, բայց ես ուզում եմ ասել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, եւ ուղիղ ասել, որ սա իրենց համար առաջին հրադադարն է, բայց մեզ համար արդեն երրորդը եւ ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է ունենալու, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, եւ Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել հրադադարը։ Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետեւյալն է․ ա) եթե հրադադարը չպահվի, ինչպես եք պարզելու, թե ով է մեղավորը, բ) ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը՝ խախտող կողմի համար:

Հիմա կոռեկտ չեմ համարի ասել՝ ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը իմ հարցերին, բայց հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցերին՝ արդյոք իրենք պարզեցին՝ ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եւ եթե պարզեցին՝ ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարը խախտած կողմի վրա։ Ես կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»,- ասաց Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին