▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք երբեմն չգիտակցելով՝ երեխայի ծնունդը դարձնում ենք գումար ստանալու միջոց». Նիկոլ Փաշինյան

 

«ժողովրդագրական վիճակի հետ կապված մենք բոլորիս հետ հայտնի խնդիր ունենք շատ երկար ժամանակ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ժողովրդագրական ռազմավարությանն անռչվող հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով մենք երբեմն՝ չգիտակցելով, երեխայի ծնունդը ընտանիքի համար դարձնում ենք սոցիալական ինչ-որ գումար ստանալու միջոց: Բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը մենք դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների, հավատի արգասիք, որ նրան սպասվում է լավ ապագա»,- ասաց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին