▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում». Պուտին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում և շահագրգռված է իրավիճակի կայունացմամբ, փոխանցում է РИА Новости-ն:


«Մենք վճռական ենք՝ զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները: Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի առաջանցիկ զարգացումը»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ «Մենք գնահատում ենք դա»,- ասել է Պուտինը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին