Երգչուհի Սիրուշոն, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հովհաննես Շիրազի`«Էքսպրոմտ» բանաստեղծության տողերը, որոնք ստորև ներկայացնում ենք:
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:
Շիրազ
Նշենք, որ բանաստեղծության հետ մեկտեղ, երգչուհին նոր լուսանկար է տեղադրել՝ ավելացնելով #NKPeace #ArtsakhStrong հեշթեգները, ինչպես նաև տեղադրել է իր, Jelena-ի և Boaz-ի կատրամամբ հնչող «Time to pray» երգի տեսահոլովակը, որը թարգմանաբար նշանակում է աղոթելու ժամանակն է: