▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեր հողը չենք ծախում․Կիրանցի բնակիչներին փող են առաջարկում՝ նրանց տները Ադրբեջանին տալու դիմաց

Մենք մեր հողը չենք ծախում․Կիրանցի բնակիչներին փող են առաջարկում՝ նրանց տները Ադրբեջանին տալու դիմաց

Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի

***

Կիրանցում լարված իրավիճակ է, մարդիկ վրդովված են սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ստորագրված արձանագրության հետ կապված։ «Սաղ խաղեր էր։ Խաբեցին, իրենց սև գործը թաքուն արեցին։ Փոխվարչապետ կոչեցյալը երեկ եկավ Ղազախ, ստորագրեց, տվեց, իրիկունն էլ վարչապետ կոչեցյալը ստորագրեց, հողերը տվեց, պրծավ։ Էդ փոխհատուցումով էլ, որ ասում են տալու են ժողովրդին, թող գնան ռեստորան, մենք մեր հողն ենք ուզում»,-ասում է Կիրանցի բնակիչը։

***

Կիրանցում բնակիչներին մտահոգում է իրենց երեխաների անվտանգությունը։ Այսօր մի խումբ ծնողներ գնացել և դպրոցից երեխաներին տուն են տարել։ «Քանի որ ոչ ոք չի երաշխավորում երեխաների անվտանգությունը, ծնողները եկել են՝ դպրոցից տուն տանեն իրենց երեխաներին»,- ասում է Կիրանցի բնակիչը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին