▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք դրել, ինչ փաստաթուղթ ուզում են, թող ստորագրեն. Փաշինյան

Մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք դրել, ինչ փաստաթուղթ ուզում են, թող ստորագրեն. Փաշինյան

***

«Հակակոռուպցիոն պայքարի տեմպերից մենք դժգոհ ենք, իսկ քաղաքացիներն ակնկալիքներ ունեն մեզնից և ձեզնից՝ որպես քաղաքական թիմի առաջնորդ, ի՞նչ լուծումներ եք տեսնում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք պայքարում կոռուպցիայի դեմ․․․ Ինչ-որ առումով էլի ինձ մեղավոր եմ զգում, բայց չեմ պատկերացնում՝ ինչը ոնց պետք է անեի, որ էսպես չստացվեր։ Ժողովրդական ընկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել։ Սա կարող է լինել էմոցիոնալ ընկալում, բայց ոչ պետական»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հակակուռուպցիոն պայքարը պետք է բացառապես ինստիտուցիոնալ բնույթ կրի։
Արեն Մկրտչյանը նկատեց, որ 2018 թվականին հարցի լուծման՝ «բռնել», «ոլորել» տարբերակին շատերն էին վախեցած սպասում, ովքեր հետո չհասկացան, թե ինչո՞ւ իրենց հետևից չեն գնում․ «Հիմա այն վիճակի է հասել, որ երբեմն այս դահլիճում հանդգնում են հեգնել մեզ, թե ո՞ւր են մեր 50-50-ները։ Համակարծիք եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք և ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտն իր պտուղները վստահաբար կտա»,- ասաց Մկրտչյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց, որ 2018 թվականին ասել են, թե վենդետաներ չեն լինելու և շատերի հետևից այդ պատճառով է, որ չեն գնացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն 7 թեկնածուներ (Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան):
«Նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին և10-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը, պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին։ Հայտարարել եմ, որ հաղթած թեկնածուին կնշանակեմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով․ «Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել։ Լավ չենք պատկերացնում ծավալը, թե երեք օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել, բայց աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են, որպեսզի օբյեկտիվ չափիչներ լինեն։ Ինչքան գյումրեցիներ կհասցնեն քվեարկել, այդ արդյունքները կդրվեն հետագա որոշման հիմքում»,- ասաց Փաշինյանը՝ հայտնելով, որ եթե ընթացքը լինի գոհացուցիչ, մեխանիզմը հետագայում ևս կկիրառվի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին