«Դուք օգտագործում եք կորսված հայրենիք արտահայտությունը, մենք չպետք է համաձայնվենք ձեզ հետ, մենք պետք է առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ հայրենիքը պետությունն է: Եթե ձեր տրամաբանությամբ նայենք, ապա այն պետք է մեզ անընդհատ մղի` ողբալ կորսված հայրենիքը: Որովհետև մենք միշտ էլ կորսված հայրենիք ենք ունեցել: 18 թվից առաջ էլ էին խոսում կորսված հայրենիքի մասին, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ (այսպես` 11 անգամ.-խմբ.)»,- Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետը: «Կա մեր իրականության մեջ 2 ընկալում: Այն ընկալումների փոփոխությունը, որ իմ մեջ է տեղի ունենում, տեղի է ունենում նաև մեր ժողովրդի մեջ, որովհետև մեր ժողովրդի ընտրությամբ եմ ես ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է: Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Այս ճանապարհին շատ վտանգեր կան, բայց այս ճանապարհով չգնալն ավելի մեծ վտանգներ է պարունակում»,- զրույցում վստահություն հայտնեց Փաշինյանը: Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում: |
«Մենք միշտ էլ կորսված հայրենիք ենք ունեցել, 18 թվից առաջ էլ, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ....». Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet